|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Էկվադորի նախագահի թեկնածու Գիլյերմո Լասոն, ով աջակենտրոն ընդդիմադիր շարժման ներկայացուցիչ է, խոստացել է հաղթանակի դեպքում վերանայել Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին Լոնդոնում հարավամերիկյան երկրի դեսպանությանը ապաստան տալու որոշումը: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է The Guardian-ին ըված հարցազրույցում:
2012-ի հունիսին Ասանժը ապաստան է խնդրել Էկվադորի դեսպանատանը Լոնդոնում` մտավախություն ունենալով Շվեդիա արտահանձնվելուց, որտեղ նրան կասկածում են սեռական բնույթի հանցագործություն իրականացնելու մեջ: Վերջինս հերքում է իրեն ուղղված մեղադրանքները` դրանք քաղաքական շարժառիթներով պայմանավորելով: