|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փարիզի Օլնե սու Բուա արվարձանում 24 մարդ է ձերբակալվել, որոնց կասկածում են անկարգություններ հրահրելու մեջ։ Ոստիկանությունում AFP–ի աղբյուրները հայտնում են, որ նրանք փորձել են հրդեհել 2 ռեստորան, տասնյակ մեքենաներ եւ աղբամաններ։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայությունները, փոխանցում է RFI–ն։
Անկարգությունները սկսվել էին փետրվարի 6-ին արվարձանում, որտեղ փետրվարի 2-ին ոստիկանությունը դաժան միջոցների էր դիմել 22-ամյա երիտասարդին ձերբակալելիս։ Տուժածը խմբակային բռնաբարության է ենթարկվել ոստիկանական մահակով։ Միջադեպը ֆիքսել էր տեսախցիկը։ Ոստիկաններից մեկին մեղադրանք է ներկայացվել բռնաբարության, երեք հոգու էլ՝ կանխամտածված բռնություն գործադրելու համար։ Բոլոր 4 ոստիկանները պաշտոնից ազատվել են։