|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Իրանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է զենքի արտադրության բնագավառում ձեռքբերումները. հայտնում է РИА Новости-ն` Իրանի ՊՆ կայքին հղումով:
Ըստ կայքի` այսօր տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ցուցադրվել են իրանական արտադրության նոր հրթիռներ, ականանետ և ատրճանակ:
Հունվարի վերջին Իրանը սեփական արտադրության բալիստիկ հրթիռներ փորձարկեց, ինչը քննադատաբար ընդունվեց ԱՄՆ վարչակազմի կողմից, որը նախատեսում է նոր պատժամիջոցներ կիրառել: Թեհրանը համաձայն չէ` համարելով, որ հրթիռները կապ չունեն միջուկային ծրագրի հետ և չեն խախտում ՄԱԿ-ի որևէ համաձայնագիր: