|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Հայտնել ենք, որ այսօր առավոտյան ժամը 07:00-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոն վիրահատության տեղափոխված` ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավորված անձ Սուրեն Գրիգորյանը դիմել է փախուստի: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Գրիգորյանը կալանքի տակ է նախորդ տարվա ապրիլից:
Մեզ հետ զրույցում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ Գրիգորյանը նախկինում դատապարտված է եղել: Նա կալանքի տակ էր ՀՀ ՔՕ 177-րդ հոդվածի 3-րդ մասի՝ գողություն կատարելու մեղադրանքով: Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է տարվում: Ոստիկանությունն օպերատիվ միջոցառումներ է ձեռնարկել փախուստի դիմած կալանավորին հայտնաբերելու համար: