|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, Armenia Sputnik-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։
Ձեռնարկվում են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած տղամարդու հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Ըստ լրատվամիջոցների` ընտանեկան բռնության գործով դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, տղամարդը նիստի ավարտից հետո դուրս է եկել դատարանի դահլիճից և դիմել փախուստի։