|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
2017 թ. նախագահական ընտրությունների թեկնածուներին որոշելու համար, հունվարի 22-ին Ֆրանսիայում մեկնարկել են աջակողմայան կուսակցությունների ներքին ընտրությունները:
Ֆրանսական «Ֆիգարո» օրաթերթը գրել է.«Նոյեմբերին կայացած աջակողմյան չափավոր կուսակցությունների ընտրություններից հետո, այսօր նախագահական ընտրությունների թեկնածության համար կմրցեն ձախակողմյան կուսակցության ներկայացուցիչները»:
Նշելի է, որ աջակողմյան կուսակցությունների նախագահության թեկնածու է ընտրվել Ֆրանսուա Ֆիոնը:
Ձախակողմյան կուսակցությունների ներքին ընտրության արդյունքները կհայտարարվեն այսօր երեկոյան:
Սոցիալիստական կուսակցության թեկնածուներն են Բենովա Համունը, Արնո Մոնթենբերգը և Վենսան Պիյոնը: Ձախակողմյան Դեմոկրատական ճակատի թեկնածուն է Մանուել Վալսը, Էկոլոժիստ կուսակցության թեկնածուն` Ֆրանսուա Դե Ռոժին, Աջակողմայան արմատական կուսակցության թեկնածուն` Սիլվիա Պինելը: