|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Ուզբեկստանում մեկնարկել են արտահերթ նախագահական ընտրությունները. երկրում բացվել են բոլոր ընտրատեղամասերը։ Այս մասին ասվում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի թելեգրամյան հաղորդագրության մեջ։
Քվեարկությունը տեղի կունենա տեղական ժամանակով ժամը 8:00-20:00-ն: Ինչպես հայտնում են ԿԸՀ-ից, ընտրություններին հետևելու է շուրջ 800 միջազգային դիտորդ։
Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Ազգային վերածնունդը» առաջադրել են գործող նախագահ Շավքաթ Միրզիյոևին, Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը՝ նրա առաջնորդ Ուլուղբեկ Ինոյաթովին, Էկոլոգիական կուսակցությունը՝ նրա նախագահ Աբդուշուքյուր Համզաևին, «Արդարություն»-ը՝ Գերագույն դատարանի նախագահի առաջին տեղակալ Ռոբախոն Մահմուդովային։