|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին` ժամը 21:00-ի դրությամբ, Գավառի, Թումանյանի, Ապարանի, Վանաձորի, Սպիտակի, Ստեփանավանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններին ձյուն է տեղում:
Վարդենյաց լեռնանցքում, Թումանյանի տարածաշրջանի և Երևան-Գառնի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Կոտայքի և Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը` 30-50մ:
Նշված ճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: