|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության պաշտոնական արարողությունը մեկնարկել է ԱՄՆ Կոնգրեսի շենքի դիմաց: ԱՄՆ 45-րդ նախագահը երդման տեքստը կարտասանի ձեռքը դնելով Աստվածաշնչի վրա: Երդման տեքստը նախ կարտասանի ԱՄՆ գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերթսը, ում կհետևի արդեն նո րընտիր նախագահը: Ռոբերթսն անցկացրել է նաև ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի երդմնակալության արարողությունը: Զուգահեռաբար տեղի է ունենալու նաև ԱՄՆ նորընտիր փոխանախագահ Մայք Փենսի երդմնակալության արարողությունը: