|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի մեջլիսում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ լսումների ժամանակ անկախ կին պատգամավոր Այլին Նազլըաքան ձեռնաշղթաներով ինքն իրեն շղթայել է ամբիոնին:
Ինքնատիպ «ակցիան» դադարեցնելու կոչն անտեսելու պատճառով մեջլիսում վեճ է ծագել, ինչին, ըստ սովորության, հաջորդել է ծեծկռտուքը: Միջադեպի ընթացքում տուժել են պատգամավորներ: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կին պատգամավոր Փերվին Բուլդանը վայր է ընկել, դուրս է ընկել ընդդիմադիր կին պատգամավոր Շաֆաք Փավեյի պրոթեզը: Բուլդանը տեղափոխվել է հիվանդանոց: Հոսպիտալացվել է նաև իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավորներից մեկը՝ վզի և մեջքի հատվածում ստացած հարվածի պատճառով:


