|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի օդատիեզերական ուժերն ու Թուրքիայի ռազմաօդային ուժերն առաջին համատեղ գործողություններն են անցկացնում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ սիրիական Հալեպ նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մերձակայքում:
«Սիրիական կողմի հետ համաձայնեցված օդային գործողություններին ներգրավված են ՌԴ ուժերին պատկանող 9 ռուսական հարվածային օդանավեր, ինչպես նաև 8 թուրքական ռազմական ինքնաթիռներ», - հայտնել է Ռուդսկոյը:
Վերջինիս խոսքով` բոլոր կառույցները, որոնք ուղղությամբ ավիահարվածներ են հասցվում նախապես համաձայնեցվել են երկու երկրի ավիացիոն խմբերի հրամանատարությունների կողմից:
Ինչպես նա ընդգծել է, ԻՊ-ի ահաբեկիչների ուղղությամբ ռուս-թուրքական համատեղ ավիահարվածների առաջին գնահատականը բարձր արդյունավետություն է ցույց տվել: