|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի Բեշիքթաշ շրջանում օրեր առաջ տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհված զինվորներից մեկի որդուն քննադատում են նախագահ Էրդողանին «թարս հայացք» ուղղելու մեջ:
Ըստ Siyasihaber3-ի՝ Էրդողանի կուսակիցները համացանցում քննադատությունների մեծ ալիք են բարձրացրել նրա համար, որ ոստիկանի անչափահաս որդին հոր հուղարկավորության ժամանակ ժպտալու փոխարեն, «թարս հայացք» է ուղղել Էրդողանին:
Երեխայի պահվածքը «անդաստիարակություն» և «թշնամանք» որակող Էրդողանի կուսակիցները համացանցում երեխայի ընտանիքին թիրախավորող հայտարարություններ են տարածել: