|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կ.Պոլսում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանող Օգյուն Սամասթին բանտում կտտանաքների են ենթարկում Էրդողանի գլխավոր ընդդիմադիր, կրոնական առաջնորդ, ամերիկաբնակ Ֆեթուլլահ Գյուլենի հետևորդները: Այդ մասին տեղեկացնում է Siyasihaber3-ը՝ վկայակոչելով Vatan-ին:
Նման պնդում է առաջ քաշել մարդասպանը՝ պահանջելով իրեն այլ բանտախուց տեղափոխել: «Ինձ սպնելու են, տեղափոխեք այլ բանտ»,- դատախազությանը հղած նամակում խնդրել է Սամասթը:
Մարդասպանի կինը հաստատել է ամուսնու պնդումները՝ իր հերթին պահանջելով ամուսնուն այլ բանտախուց տեղափոխել:
Դատախազության որոշումը դեռևս չի հայտարարվել, սակայն դատարանի նախագահ Ջանել Ռյուզգարը նույնպես պահանջել է նրան այլ բանտախուց տեղափոխել: