|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Դեկտեմբերի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի տարածքում 1985 թ. ծնված Վահագն Մանուկյանը «ԱԿՄ» տիպի, 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակ է արձակել նույն հանքի անվտանգության աշխատակցի ուղղությամբ, որը ոտքի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հաջողվել է զինաթափել և ձերբակալել Վահագն Մանուկյանին:
Հանցագործության գործիք ինքնաձիգը և 1 փամփշտատուփը՝ 19 փամփուշտով, առգրավվել են:
Կատարվում է քննություն: