|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեեւ տեւական ժամանակ է մամուլը քննարկում է ՀՀԿ-ին անդամագրված 7000 հոգու մասին, սակայն, «Ժամանակ»-ի տեղեկություններով մինչ օրս չի հաջողվել հավաքել 7000 մարդու: Գազալցակայանների աշխատակիցներից միայն 2,5 հազար դիմում է հնարավոր եղել հավաքել: Հրապարակված թիվը լրացնելու համար հիմա էլ գազալցակայանների աշխատակիցներից անցել են ՀԷՑ-ին, որի աշխատակիցներին հրահանգվել է ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում գրել:
Կարեն Կարապետյանը դիմել է Սամվել Կարապետյանին, որպեսզի ղեկավար կազմի կողմից ճնշման արդյունքում ստիպեն աշխատակիցներին ՀՀԿ-ին անդամակցելու դիմում գրեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում