|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նոյեմբերի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում տիրող իրավիճակը, ընդգծել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ադրբեջանը պարբերաբար լարվածություն է ստեղծում շփման գծում' ավելացնելով կրակոցների քանակը և մեծացնելով կիրառվող զենքերի տրամաչափը: Վերոնշյալ սադրանքներին Հայաստանի զինված ուժերը պատասխանում են միայն խիստ անհրաժեշտության դեպքում' հավատարիմ մնալով որդեգրած զսպման մարտավարությանը:
Դեսպան Կասպրչիկն իր հերթին նշել է, որ ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի գրասենյակը շարունակական աշխատանքներ է իրականացնում շփման գծում լարվածության նվազման նպատակով և հույս հայտնել, որ առաջիկայում կհաջողվի առաջընթաց գրանցել վերոնշյալ ուղղությամբ: