|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՌԴ Նոր Մոսկվայի շրջանում գտնվող վարձակալված բնակարանում Հայաստանի երկու քաղաքացու դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքներով: Այս մասին տեղեկանում ենք «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունից:
«Նոր Մոսկվայի վարձակալված բնակարաններից մեկում Հայաստանի երկու քաղաքացիներ են հայտնաբերվել` հրազենային վնասվածքներով», - հայտնել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ Քննչական հանձնաժողովի տարածքային վարչության ներկայացուցիչը հայտնել է, որ քրեական գործ է հարուցվել 105-րդ հոդվածի 2-րդ մասով («երկու և ավելի մարդկանց սպանություն»), որի համար առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է:
Հաղորդվում է, որ դեպքի վայրում աշխատում են քննիչները, հարցաքննում են հարևաններին և ականատեսներին և փորձում են վերականգնել տեղի ունեցածի պատկերը: