|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հոկտեմբերի 22-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Արցախի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Կարեն Միրզոյանին: Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում քննարկեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր: Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային զարգացումների շուրջ։
Էդվարդ Նալբանդյանն ու Կարեն Միրզոյանն անդրադարձան իրենց ղեկավարած գերատեսչությունների փոխգործակցության հարցերին։