|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպվել է ընդունելություն ի պատիվ ՀՀ սահմանադրական դատարանի և Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի կազմակերպած երևանյան միջազգային խորհրդաժողովի մասնակիցների. տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հիմնադրման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը ներկայացրել է խորհրդաժողովի արդյունքները, միջազգային վերլուծական կենտրոնի կանոնադրական գործառույթները, առաջիկա երկու տարիներին կենտրոնի կողմից կազմակերպվելիք ձեռնարկները՝ ուղղված սահմանադրական մշակույթի զարգացմանը: