|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց և մարդկության դեմ հանցագործությունների ժխտման քրեականացման օրինագիծը այսօր ընդունվեց Փարիզի Սենատի կողմից` 156 կողմ և 146 դեմ ձայներով։ Ըստ այդմ` այդ օրինագիծն այլևս հետ չի վերադառնա Ազգային Ժողով և ձեռք է բերում օրենքի ուժ։ Այս մասին ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Հիշեցնենք, որ այս օրինագծի ընդունումը նախագահ Օլանդի նախընտրական խոստումն էր, որն ի կատար ածվեց հիմնականում ձախակողմյան սենատորների շնորհիվ։