|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Քիչ առաջ Սիրիայի Հալեպ քաղաքի Նոր գյուղ թաղամասում այսօր՝ հոկտոմբերի 13-ին հրթիռակոծվել է «Սիս» ազգապատկան համալիրի 3-րդ շենքի հետնամասը։ Այս մասին հղում անելով Սիրիայում իր աղբյուրներին՝ հայտնում է «Արեւելք»-ը։
Հրթիռակոծության հետեւանքով վիրավորվել է սիրիահայ Լետա Կյուլուզյանը, որը տեղափոխվել է Ալ-Րազի հիվանդանոց։ Նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն։
Ըստ կայքի՝ հրդեհ է բռնկվել Սուլեյմանիեում, ինչի հետեւանքով Սուլեյմանիե եւ Վիլլաներ շրջաններում գտնվող հայկական վարժարանների աշակերտները տեղափոխվել են ստորգետնյա դասասենյակներ։