|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Ֆրեզնո քաղաքից ժամանած մի խումբ բժիշկների, որոնք բարեգործական հիմունքներով բժշկական սպասարկում են իրականացնում ԼՂ քաղաքացիների համար:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Քննարկվել են առողջապահության ոլորտում փոխգործակցության հեռանկարներին վերաբերող մի շարք հարցեր:
Նախագահը երախտագիտություն է հայտնել ամերիկացի բժիշկներին նրանց առաքելության համար՝ ընդգծելով, որ մեր երկրում բարձր են գնահատում մարդասիրության նման դրսեւորումները:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանը, Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Պերճ Աբգարյանը, պաշտոնատար այլ անձինք: