|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ԱԺ Ժամանակվոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը քիչ առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի ընտրության համար առաջադրվել է Տիգրան Մուկուչյանի թեկնածությունը: «Քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկները ճանաչվել են երեքը: 96 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ ԿԸՀ նախագահ է ընտրվում Տիգրան Մուկուչյանը:
ԿԸՀ անդամներ են ընտրվել Լաուրա Գալստյանը, Նունե Հավհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Գեորգի Մարտիրոսյանը, Սեյրան Շահսուվարյանը և Արմեն Սմբատյանը: