|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կեսարիայում (Կայսերի) սկսել են Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքները: Եկեղեցին գրեթե 40 տարի օգտագործվել է որպես մարզադահլիճ, իսկ այսուհետ իր դռները որպես գրադարան է բացելու:
Կեսարիայի Սուրբ Աստվածածին եկեղեցու վերականգնման աշխատանքներն իրականացվում են Կեսարիայի քաղաքապետարանի կողմից:
Գրադարանն ունենալու է մասնագիտական գրականություն՝ մոտավորապես 50 հազար գիրք և հնարավորություն է տալու ինչպես անհատներին, այնպես էլ խմբերին աշխատելու գրադարանի տարածքում: Կլինեն նաև էլեկտրոնային գրքեր և փաստաթղթերի բաժին: Գրադարանին կից գործելու է սրճարան-գրադարան: Վերականգնման աշխատանքների ավարտից հետո գրադարանը նախատեսվում է բացել 2017թ. աշնանը:
Երկար տարիներ որպես մարզադահլիճ օգտագործվող եկեղեցում իրենց կրոնական արարողություններն իրականացնելու համար Կեսարիայի բողոքական համայնքը դիմել էր Կեսարիայի քաղաքապետարանին, սակայն մերժում էր ստացել: