|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի հարավ-արեւելքում զինված բախումներ են ընթանում այն բանից հետո, երբ երկրի իշխանությունները հայտարարել են, որ պաշտոնից ազատում են օրենքով ընտրված 28 քաղաքապետի`մեծ մասամբ քրդերով բնակեցված քաղաքներից:
Նշվում է, որ պաշտոնից ազատումը օրինական է համարվում երկրում հայտարարված արտակարգ դրության շրջանակներում: Թուրքական որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ, Սուրուչ քաղաքում բողոքի ակցիային մասնակցել են ավելի քան 200 մարդ, որոնց ցրել են արցունքաբեր գազի գործածմամբ:
Հաքարի քաղաքում կան ձերբակալվածներ, որոնց թվում` փոխքաղաքապետը:
Իշխանությունները քաղաքապետերին կասկածում են Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ: