|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած ծանրամարտիկ Գոռ Մինասյանն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում խոսեց նվաճած մեդալի մասին:
«Տպավորություններս աննկարագրելի են: Երկար էինք պատրաստվել օլիմպիական խաղերին: Մեծ աշխատանք ենք կատարել, և կարծում եմ` արդարացրել ենք ազգի, ղեկավարության և մարզիչների հույսերը: Ուրախ ենք, որ Հայաստանի դրոշն ենք բարձրացրել օլիմպիական խաղերում և բարձր ենք պահել մեր երկրի պատիվը: Հայաստանի նման փոքր երկրի համար սա սենսացիա է»,- ասաց ծանրամարտիկը:
Անդրադառնալով ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից իրեն 4 սենյականոց բնակարան նվիրելու մասին լուրերին` Մինասյանն ասաց. «Պետք չէ անընդհատ շահարկել «նվեր» բառը: Այդ բնակարանը ստացել եմ իմ արդյունքների համար: Ես Հայաստանի համար քիչ բան չեմ արել՝ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր եմ դարձել, և կարծում եմ` արժանացել եմ դրան»: