|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մոսկվայի «Սիթիբանկ»-ի մասնաճյուղում օրերս պատանդներ վերցրած գործարար Արամ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը: Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ստանիսլավ Մալցևը. հայտնում է НТВ-ն:
«Դատական նիստից հետո նա վատ է զգացել իրեն, շտապօգնություն ենք կանչել: Պետրոսյանը համաձայնել է բժիշկների հետ և դադարեցրել հացադուլը»,- ասել է նա:
Փաստաբանը նաև նշել է, որ Պետրոսյանը հույս ունի, որ դատարանը կբավարարի պաշտպանության բողոքը և կմեղմացնի խափանման միջոցը: