|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 24-ին ընդունել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանի գլխավորությամբ:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են բուհի հետ համագործակցությանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը պահանջված է համարել փոխգործակցությունը Հայկական պետական մանկավարժական համալսարանի հետ՝ երախտագիտություն հայտնելով հաստատության անձնակազմին Արցախին մշտապես ցուցաբերվող աջակցության համար:
Հանդիպմանը մասնակցել է նաև ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը: