|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստի մեկնարկին նախ շնորհավորեց Ռիոյի օլիմպիական խաղերի հայ ծանրորդներին և ըմբիշներին հաջողությունների համար:
«Ես ցանկանում եմ մեր բոլորի անունից շնորհավորել մեր մեդալակիրներին՝ Արթուր Ալեքսանյանին, Միհրան Հարությունյանին, Սիմոն Մարտիրոսյանին, Գոռ Մինասյանին: Ես կարծում եմ, որ նրանք բարձր պահեցին հայ ժողովրդի պատիվը»,- ասաց վարչապետը` նշելով, որ դեռ սպասելիքներ ունի ազատ ոճի ըմբիշներից:
Հիշեցնենք, որ երեկ ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 20 տարվա դադարից հետո դարձավ անկախ Հայաստանի պատմության մեջ երկրորդ օլիմպիական չեմպիոնը: