|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ռուսաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը կհանդիպեն օգոստոսի 15-ին Եկատերինբուրգում:
ТАСС-ից տեղեկանում ենք, որ նախարարները նախ կմասնակցեն «Էներգետիկ ոլորտի զարգացման ուղիներ. ժամանակակից մարտահրավերներ» ռուս-գերմանական ամառային դպրոցի բացմանը: Դրան կհաջորդի նախարարների զրույցը երկկողմանի հնարավոր համագործակցության վերաբերյալ: Անդրադարձ կկատարվի նաև միջազգային մի շարք խնդիրների, այդ թվում` ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ Մինսկի պայմանավորվածությունների իրագործման ընթացքին, Սիրիայում խաղաղության ապահովման և ահաբեկչության դեմ պայքարի խնդիրներին: