|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց. կան վիրավորներ:
Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը նվազեցնում է որակական փոփոխությունների հնարավորությունը: Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու: Վստահ եմ, որ նրանք հանրային լայն աջակցություն չեն կարող ունենալ: Վատ է նաեւ այն, որ այսօր արդեն միջազգային լրատվամիջոցներում թուրքական հեղաշրջման փորձը փոխարինվելու է հայաստանյան դեպքերով: Մնացածը իրավապահների անելիքն է, որ մինչեւ այժմ, իմ կարծիքով, լավ չեն կատարել»: