|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ադրբեջանի նախագահի հետ քննարկումներն անկեղծ էին ու կառուցողական, հիմնական թեման Ղարաբաղյան հակամարտությունն էր. Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ներկայիս քննարկումները նախագահների հանդիպման ժամանակ ձեռք բերված համաձայնության իրականացման ճանապարհին կարևոր քայլ են»,- ըստ ադրբեջանական APA գործակալության` նշել է նա:
Լավրովը նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը Ռուսաստանի հետ բոլոր ոլորտներում կապերը զարգացնելու համար` ընդգծելով, որ այցը, ընդհանուր առմամբ, կառուցողական էր: