|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
«Ժողովուրդը» գրում է. «Ապրիլյան քառօրյա պատերազմի թեժ մարտերի ընթացքում ծանր վիրավորում ստացած զինծառայող Արման Լազգյանը, ով տեղափոխվել է Գերմանիա՝ բուժում ստանալու, կրկին անելանելի վիճակում է հայտնվել:
Բանն այն է, որ զինծառայողն իր հարազատների և «Ժառանգության» անդամ Անահիտ Բախշյանի երկարատև պայքարից հետո, ի հեճուկս պաշտպանության նախարարության և բուժանձնակազմի, կարողացավ Գերմանիայում բուժվելու հնարավորություն ստանալ: Պարզվում է՝ այստեղ ևս Արմանը լուրջ խնդրի առաջ է կանգնել՝ չկարողանալով տեղավորվել համապատասխան կլինիկայում:
Զինվորի հարազատներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Գերմանիայում գտնվող վիրավոր զինվորի մոտ առողջական խնդիրներ են առաջացել:
Արման Լազգյանն այս պահին իր ծնողների հետ գտնվում է Գերմանիայում: Սակայն դեռևս ֆիզիոթերապևտիկ բուժում չի ստացել: Նա սպասում է, որ իեն հրավիրեն վերականգնողական կլինիկա՝ բուժումը շարունակելու համար»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: