|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է վերականգնվեն նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներողությունից հետո: Այդ մասին life.ru-ին ասել է Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին:
«Պետք է ներել, Թուրքիան մեր հարևանն է, իսկ Եվրոպան ու ամերիկացիներին` ատել: Եթե մենք փորձենք մերձենալ հարավի հետ` Թուրքիա, Իրան, Սիրիա, մարդկությունն ընդհանրապես խնդիրներ չի ունենա»,- հայտարարել է նա:
Ժիրինովսկին նաև նշել է, որ թուրքական կողմը պետք է փոխհատուցի խոցված օդանավի համար:
Հիշեցնենք, որ դեռևս ամիսներ առաջ Ժիրինովսկին խիստ քննադատություններ էր հնչեցնում Թուրքիայի հասցեին` առաջարկելով անգամ ոչնչացնել Ստամբուլը: