|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Անկարան անհետևանք չի թողնի Գերմանիայի Բունդեսթագի` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին որոշումը և միջոցներ կձեռնարկի. հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք միջոցներ կձեռնարկենք գերմանական խորհրդարանի բանաձևի դեմ, մենք լռել չենք կարող»,- ասել է նա TRT հեռուստաալիքի եթերում` հավելելով, որ Անկարան սպասում է, որ Գերմանիայի կառավարությունն այդ կապակցությամբ իր պաշտոնական դիրքորոշումը կարտահայտի, որը չի համընկնի Բուդեսթագի դիրքորոշման հետ: