|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Մայիսի 25-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1968 թ. ծնված Արմեն Առաքելյանը և հայտնել, որ հայրը` 1936 թ. ծնված Հայկարամ Առաքելյանը, մահացել է:
Մեկնած օպերատիվ խումբը Իսակովի պողողոտայի 4/2 շենքի իր բնակարանում հայտնաբերել է Հ. Առաքելյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի ձախ աչքին հայտնաբերվել է արյունազեղում, իսկ մարմնի տարբեր հատվածներում՝ քերծվածքներ:
Նշանակվել է ԴԲՓ: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 2-ին, նշված հասցեում Հայկարամ Առաքելյանին մեծ քանակի «Կետոնալ» դեղորայք ներարկելու և ձեռքերով խեղդելու եղանակով սպանել է որդին` Արմեն Առաքելյանը:
Քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Ա. Առաքելյանը ձերբակալված է: Կատարվում է քննություն: