|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Բելգիական ոստիկանությունը ջրցան մեքենաներ և պղպեղագազ է կիրառել Բրյուսելի փողոցներ դուրս եկած ցուցարարների նկատմամբ, որոնք բողոքում են կառավարության տնտեսական և սոցիալական քաղաքականության դեմ. ըստ РИА Новости-ի` հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Ըստ իրավապահների` բողոքի ակցիային մասնակցել է մոտ 60 հազար մարդ:
Բախումներ են տեղի ունեցել Բրյուսելի Հարավային կայարանի մոտակայքում: Ցուցարարները շշեր ու քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ: Գլխից վիրավորվել է ոստիկանների հրամանատարը: Տուժել են ևս մեկ ոստիկան և մի քանի ցուցարարներ: