|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում ընդդիմության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական, պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն նախագահ Էրդողանի հասցեին խիստ քննադատություններ է հնչեցրել:
Ըստ T24-ի` կուսակցության շենքում կազմակերպված հանդիպման ժամանակ Գայթանջըօղլուն անդրադարձել է պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ քննարկումներին, որը նախաձեռնվել է Էրդողանի կողմից:
Խոսքն ուղղելով Էրդողանին` Գայթանջըօղլուն ասել է. «Ապուշ, նախագահ կոչեցյալ թափթփուկ բռնապետին կոչ եմ անում` չհամարձակվես Թուրքիային լարել: Ես իրեն էլ կարող եմ ապուշ ասել»:
Գայթանջըօղլուի այս խոսքերը հրապարակվել են Youtube-ում: