|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Շիրակի մարզի Ախուրյան գյուղի Մոր և մանկան հիվանդանոցում այսօր լուսադեմին ծնվել է Թալիշում ապրիլի 3-ին զոհված Հրաչ Գալստյանի և Անուշ Օհանյանի դուստրը:
Հիվանդանոցից yerkir.am-ին հայտնեցին, որ ծննդաբերությունը նորմալ է ընթացել, առողջ բալիկ է ծնվել` 2, 9 կգ քաշով: «Անուշն ասաց, որ երեխային անվանել են Անահիտ՝ ամուսնու ցանկությամբ. ամուսնու մոր անունն էլ Անահիտ է»,- ասացին հիվանդանոցից:
25-ամյա Հրաչ Գալստյանը Գյումրիից էր, նա զոհվել է ապրիլի 3-ին՝ արցախա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ: