|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայի ոստիկանության գլխավոր հրամանատար, բանակի գեներալ Գալիփ Մենդին մեկնել է Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու:
Ըստ Iha-ի` Ադրբեջանում Մենդին հանդիպում է ունեցել երկրի ՆԳ նախարար Ռամիլ Ուսուբովի հետ: Հանդիպում կունենա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ գնդապետ Զաքիր Հասանովի, ինչպես նաև Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունի և ռազմական կցորդ Իհսան Բաշբոզքուրթի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվելիք թեմաները չեն նշվում: Այցը կտևի մինչև մայիսի 6-ը: