|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր Երևանի Թումո կենտրոն է այցելել լեգենդար շանսոնյե Շարլ Ազնավուրը, ով Հայաստանում է գտնվում Ավրորա մարդասիրական մրցանակաբաշխության առիթով:
Նա շրջել է կենտրոնով, այցելել նկարչության և երաժշտության դասընթացները, դիտել ուսանողների աշխատանքներից մի քանիսը և շփվել նրանց հետ:
Ազնավուրին շատ է դուր եկել Թումոյի ուսանողների աշխատանքները՝ լուսանկարները, դիզայներական գործերը և հատկապես Թումոյի ստարտափ Yelling Animation Studio-ի՝ Ցեղասպանությանը նվիրված կարճ անիմացիաները: Ազնավուրը նշել է. «Տարիներ առաջ նման բան Հայաստանում չկար, շատ լավ գործ եք անում»: