|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Այսօր լրագրողները վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ զրույցում նկատեցին, որ ՊԵԿ նոր նախագահի նշանակումից հետո ոլորտում դժգոհություններ են սկսվել, ինչին ի պատասխան վարչապետն արձագանքեց. «Եթե կան դժգոհություններ` ես պատրաստ եմ արձագանքել ու խնդիրներին լուծում տալ»:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով իրանական գազի անցկացման հնարավորությանը, նա կարծիք հայտնեց, որ ամեն ինչ էլ հնարավոր է, եթե համընկնեն պետությունների տնտեսական շահերը: Վարչապետի խոսքով՝ այդ հարցը շուտ լուծվող հարցերից չէ, և Իրան կատարելիք իր այցի ընթացքում, որտեղ պետք է մասնակցի միջկառավարական նիստին, այդ հարցը փորձելու են քննարկման առարկա դարձնել: