|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այցելել է Հռոմի մերձակայքում տարբեր դավանանքի ներկայացուցիչներով, հիմնականում` քրիստոնյաներով և մուսուլմաններով բնակեցված` փախստականների ճամբար, որտեղ Սուրբ Զատիկի կապակցությամբ լվացել և համբուրել է նրանց ոտքերը։
Ըստ Al Jazeera-ի՝ ի տարբերություն նախորդ արարողությունների, որոնց ժամանակ ընտրվում էր Հիսուսի 12 առաքյալներին խորհրդանշող 12 տղամարդ, այս անգամ Ֆրանցիսկոս պապի ջանքերով կարգը փոխվել է` արարողությանը մասնակցել են 8 տղամարդ և 4 կին։
Փախստականներից բացի, ճամբար են շտապել մարդիկ, ովքեր մեծ ցանկություն են ունեցել հանդիպելու Հռոմի պապի հետ: Ոմանք անգամ լուսանկարվել են նրա հետ: