|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Թուրքիայում դավադրաբար սպանված Հրանտ Դինքի սպանության մասին նոր, հետաքրքիր մանրամասներ են ի հայտ եկել վերջերս:
Ըստ «Ակօս»-ի՝ Դինքի սպանության գործով թղթապանակում հայտնաբերված փաստաթղթի համաձայն՝ ոստիկանությունը մարդասպան Օգյուն Սամասթի և սպանության կազմակերպիչներից Յասան Հայալի «ոչ մուսուլմանական, հայկական արմատներն» է փնտրել, սակայն չի գտել: Հայտնաբերված փաստաթղթում նշված չէ, թե ոստիկանությունն այդ փնտրտուքն ինչ նպատակով է իրականացրել:
Հիշեցնենք, որ երեկ ուշագրավ մանրամասներ էին գաղտնազերծվել 1997 թվականին Դինքին անձնագիր չտալու վերաբերյալ:
