|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Կառավարության նիստից հետո լրագրողները ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ ՀՀ նախագահը որոշեց աշխատանքային այց կատարել Մոսկվա:
Շավարշ Քոչարյանը նախ նշեց, որ ցանկացած նմանատիպ հանդիպում միշտ էլ որոշակի արդյունքների է բերում: «Կարծում եմ` այս հանդիպման ժամանակ էլ նախատեսվում են բանակցություններ` գազի սակագնի հետ կապված, որպեսզի պահպանվի գինը, մինչև շարունակվեն բանակցությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ նախագիծն արդեն պատրաստ է, այն համաձայնեցված է, ենթադրվում է, որ պետք է ստորագրվի:
Շավարշ Քոչարյանի կարծիքով՝ գազի սակագնի նվազեցման հարցն այլ բանակցությունների հարց է, այս բանակցությունները գազի սակագինը պահպանելու համար են: «Ժամանակավոր կնքվել է այս պայմանագիրը` մինչև ժամանակ լինի` առավել արտոնյալ պայմանների շուրջ բանակցություններ սկսել»,- ասաց նա: