|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Տեղեկացրել էինք, որ երեկ երեկոյան Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 3 զինծառայող է մահացել:
Մահացած զինծառայողներից Վահան Ղուկասյանն Արարատի մարզի Այգեզարդ գյուղից էր:
Yerkir.am-ի հետ զրույցում Այգեզարդի գյուղապետարանից տեղեկացրին, որ Վահան Ղուկասյանը 31 տարեկան էր:
«Երկու տարի է, ինչ պայմանագրային զինծառայող էր: Մի եղբայր ունի, հողագործությամբ է զբաղվում: Տան միակ աշխատողն ինքն է: Ահավոր ծանր սոցիալական պայմաններում են ապրում: Անցած տարի էլ քույրն էր մահացել` հիվանդ էր: Վահանն արտակարգ տղա էր, պարզ ու մաքուր անձնավորություն»,- ասացին գյուղապետարանից: