|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Ֆուտբոլի Հայաստան ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը News.am-ի հետ զրույցում հայտնել է, որ որոշում է ընդունել դադարեցնել ելույթները հավաքականում, կապված ամիսներ առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի անհիմն մեղադրանքների հետ:
Թեմային է անդրադարձել նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանը, ով իրչ ֆեյսբուքյան էջում գրել է
«Ռոբի հավաքականում այլևս չխաղալը շատերի համար անկնկալ էր (բայց ոչ իմ համար)... Չեմ զարմանա եթե էլի ֆուտբոլիստներ նման որոշում կայացնեն! Հավաքականում տխուր իրավիճակ ա»։
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի ընտրական փուլի վերջին` Ալբանիայի հետ խաղից հետո ՀՖՖ նախագահը հավաքականի ֆուտբոլիստներին մեղադրել էր դավաճանության մեջ: