|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Երեւանում փետրվարի 28-ի լույս 29-ի գիշերը կրակոցներ են հնչել: Ոստիկանությունից yerkir.am-ին հայտնեցին, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա մի երիտասարդ: Պարզվել է, որ հրազենային վնասվածք ստացած քաղաքացին Երևան քաղաքի Նոր Արեշի բնակիչ Արթուր Գևորգյանն է:
Նախնական տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Ավանի հոգեբուժարանի ճանապարհին, անհայտ անձինք հրազենային վնասվածք ստացած երիտասարդին բերել, թողել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բակում և հեռացել: Դեպքի հանգամանքները պարզելու համար քննություն է ընթանում: