|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Օդի աղտոտվածությունից տարեկան վաղաժամ 5,5 միլիոն մարդ է մահանում. այս մասին հայտարարվել է երեկ` Գիտության զարգացման ամերիկյան ասոցիացիայի ներկայացրած զեկույցում:
BBC-ից տեղեկանում ենք, որ տրանսպորտի, էլեկտրոկայանների, գործարանների կողմից արտանետվող թունավոր միկրո մասնիկների ներթափանցումը օրգանիզմ մեծացնում է հավանականությունը սրտանոթային և թոքի քաղցկեղի հիվանդացության:
Ուսումնասիրության համաձայն` օդի աղտոտվածությունն ավելի շատ է դառնում մահվան պատճառ, քան` թերսնումը, ճարպակալումը, թմրանյութերի օգտագործումը:
Ի դեպ, օդի աղտոտվածությունից մահերի մեծամասնությունը տեղի է ունենում Չինաստանում և Հնդկաստանում: