|
Փոխարժեքներ
05 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 405.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.3947 |
| GBP | ⚊ | £ 485.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.61 |
Փետրվարի 11-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը՝ «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com–ից:
Միքայելյանը հայտնել է, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում, իրեն անհայտ վայրում և հանգամանքներում անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին: Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: